Թիմ Փիքը համաշխարհային ռեկորդ է գրանցել տիեզերքում (տեսանյութ)
Միջազգային տիեզերակայանում Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչ Թիմ Փիքը մասնակցել է Լոնդոնում մեկնարկած մարաթոնին` գտնվելով Երկրից 400 կմ բարձրության վրա։
Ինչպես հայտնում է Al Arabiya-ն, 44-ամյա Փիքն անկշռության պայմաններում հատուկ ամրագոտիների ու մարզասարքի օգնությամբ հաղթահարել է 42 կմ տարածություն։ Վազելու ողջ ընթացքում նրա առջև դրված է եղել iPad, որի էկրանին տիեզերագնացը հետևել է, թե որ փողոցներով են վազում մարաթոնի մասնակիցները:
Ընդհանուր առմամբ, բրիտանացի տիեզերագնացը մարաթոնը հաղթահարել է 3 ժամ 35 րոպեում, ինչը, ըստ Գինեսի ռեկորդների գրքի, ուղեծրային մարաթոնի բացարձակ ռեկորդ է: Աղբյուրը մանրամասնում է, որ Լոնդոնյան մարաթոնին մասնակցել է 39.000-ից ավելի մարդ, որոնցից մեկն իր առաքելությունը կատարել է տիեզերքից:
Ուղեծրային մարաթոնի նախկին ռեկորդը պատկանում է Սունիտա Ուիլյամսին, ով 2007թ. Միջազգային տիեզերակայանից մասնակցել է Բոսթոնի մարաթոնին` տարածությունը հաղթահարելով 4 ժամ 24 րոպեում:










