Volvo-ն 1 մլն էլեկտրական մեքենա կարտադրի մինչ 2025թ.

12:48 • 25.04.16

Շվեդական Volvo-ն, որոշելով հետ չմնալ մեքենաշինության բնագավառի նոր միտումներից, խոստացել է մինչ 2025թ. ստեղծել 1 մլն օրինակ էլեկտրական մեքենա։

 

Ինչպես հայտնում է The New York Daily News-ը, հետաքրքրական է, որ հայտնի ավտոարտադրողը դեռևս չի ներկայացրել էլեկտրական մեքենայի առաջին տարբերակը, որի շնորհանդեսը, ըստ քաջատեղյակ աղբյուրների, կայանալու է միայն 3 տարուց` 2019թ.։

 

Նշվում է, որ էկոլոգիապես մաքուր նորույթները ստեղծվելու են Volvo-ի 90, 60 և 40 սերիաների մոդելների հիմքով։
 

Volvo-ն 1 մլն էլեկտրական մեքենա կարտադրի մինչ 2025թ.