Apple-ը կրճատում է աշխատակիցներին. լրատվամիջոցներ
Ամերիկյան տեխնոլոգիական «հսկան»` Apple ընկերությունը, կրճատումներ է իրականացնում` գործազուրկ թողնելով կադրային հարցերով զբաղվող աշխատակիցներին, գրում է Venture Beat-ը՝ աղբյուրի հղումով։
Ընկերության ղեկավարությունն աշխատանքից ազատում է ոչ միայն արտահաստիքային, այլև` մշտական հիմունքներով աշխատող HR մասնագետներին։
Ըստ քաջատեղյակ աղբյուրների՝ այս որոշման հետևանքով աշխատանքից կարող է զրկվել 100-ից ավելի մասնագետ։
Նշվում է, որ ներկայում Apple-ը զգալի կրճատել է նոր աշխատակիցների ընդունման թիվը, ինչի հետևանքով որոշել է հրաժարվել կադրային հարցերով մասնագետների տրամադրած ծառայություններից:
Հայտնի է, որ Apple-ն այս հարցի շուրջ դեռևս մեկնաբանություն չի տվել։










