Facebook-ը լուսանկարների և տեսագրությունների փոխանակման հավելված է մշակում. The Wall Street Journal

09:36 • 26.04.16

Facebook ընկերության ղեկավարությունը մշակում է սեփական հավելվածը` լուսանկարների և տեսագրությունների մշակման, ինչպես նաև դրանց փոխանակման համար: Այս մասին ասվում է The Wall Street Journal թերթի էլեկտրոնային տարբերակում, գրում է ՏԱՍՍ գործակալությունը:

 

Աղբյուրը նշում է, որ նախագծով զբաղվում է մասնագետների խումբ, որը գտնվում է Լոնդոնում: Նոր ծրագրի գործառույթներում պետք է ներառվի համացանցում օգտատերերի տեսաձայնագրությունների հեռարձակման հնարավորությունը:

 

Հավելվածի մշակումը դեռևս նախնական փուլում է գտնվում։
 

Նոր ծրագիրը չպետք է փոխարինի Instagram-ին, որը 2012-ից պատկանում է Facebook-ին, այլ ընդհակառակը՝ պետք է ակտիվացնի նրա գործածությունը։

 

Facebook-ը լուսանկարների և տեսագրությունների փոխանակման հավելված է մշակում. The Wall Street Journal