Իտալիայում բացվել է Զահա Հադիդի նախագծած առաջին հետմահու կառույցը (լուսանկարներ)

08:58 • 26.04.16

Պրիտցկերյան մրցանակակիր, աշխարհահռչակ ճարտարապետ Զահա Հադիդն ուշագրավ ժառանգություն է թողել մահից հետո: 

 

Իր 40-ամյա կարիերայի ընթացքում բրիտանուհին արտասովոր ու ինքնատիպ շենքեր է նախագծել աշխարհի տարբեր վայրերում: Ինչևէ, նրա նախագծերից 34-ը դեռ իրագործման փուլում են գտնվում։

 

Business Insider-ը ներկայացնում է Հադիդի մահից հետո բացված առաջին կառույցը` Սալեռնոյի ծովային կայարանն Իտալիայում: Բացումը տեղի է ունեցել ապրիլի 25-ին Հադիդի հիմնած Zaha Hadid Architects ընկերության կողմից:


Հադիդի ձեռագրով կառուցված կայարանը` ոլորուն ուրվագծերով կառույցը, նմանակում է լողացող կատվաձկանը:

 

Հիշեցնենք, որ Հադիդը կյանքից հեռացել է անցյալ ամսվա վերջին` 65 տարեկանում։

 

 

 

Իտալիայում բացվել է Զահա Հադիդի նախագծած առաջին հետմահու կառույցը (լուսանկարներ)