Խելահեղ տեխնիկական և դիզայներական լուծումներով նոթբուքեր, որոնց մասին քչերը գիտեն (ֆոտոշարք)

22:53 • 26.04.16

Business Insider-ը ֆոտոշարքով ներկայացրել է ամենաարտասովոր նոթբուքերը, որոնց մասին քչերը գիտեն:

Տեխնոլոգիական այս սարքերը արտասովոր են թե արտաքին դիզայնով, թե ֆունկցիոնալ առումով և արժեն շատ ավելին, քան սովորական համակարգիչները:

1. MSI GT80 Titan-ը առաջին նոթբուքն է, որը համալրված է լիարժեք մեխանիկական ստեղնաշարով, որի ստեղները ամեն անգամ հպվելիս ձայն են հանում: Նոթբուքը զինված  է 2 անհավանական հզոր գրաֆիկական քարտերով։ 

 

2. Asus ROG GX700 խաղային նոթբուքը արժե 3000 դոլար:  Ետևի մասում կցված սարքը հեղուկ սառեցման համակարգ է, որը հովացնում է համակարգչի մասերը հենց  օգտագործման  պահին:



3. Dragonfly Futurfön նոթբուքը հին պլանշետի և նոթբուքի հիբրիդի տեսք ունի, բայց այն կարող է վերածվել կրկնակի նոթբուքի, որի մի էկրանը կաշխատի Windows համակարգով, մյուսը` Android:  Այն 3-ը մեկում սարք է և արժե 800 դոլար, սակայն դեռ զարգացման փուլում է գտնվում:



4. Steampunk նոթբուքը Վիկտորյան դարաշրջանի  շքեղ  կահույքի տեսք ունի, բայց այն իրականում համակարգիչ է:

 

5. Floral Kiss անվանումն ստացած նոթբուքը ստեղծել է Fujitsu ընկերությունը. այն նախատեսված է կանանց համար: Այն համալրված է կանանց աչքի համար հաճելի դիզայներական բաղադրիչներով, ինչպես օրինակ միացնելու մարգարտյա  ստեղնը և կեղծ ադամանդները Caps Lock ստեղնի վրա:

 


6. Getac B300-X Toughbook-ը, ի տարբերություն Floral Kiss-ի, ներկայանում է որպես ամենաամուր և խորդուբորդ դիզայնով նոթբուք: Այն նաև բռնակ ունի, որը կարելի է օգտագործել նոթբուքը տեղափոխելիս: Նոթբուքն աշխատում է Windows 10 համակարգով:



7. Մեկ այլ արտադրանք Getac-ից, որն իրականում ինտերնետ կապի շարժական սերվեր է, որը համալրված է էկրանով:



8. Հաջորդը Surface Pro 4 նոթբուքն է, սակայն այն համալրված է Acme Portable Sherlock 4:4 սարքով, որն իրենից ներկայացնում է շարժական «համակարգչային վերլուծական կայան»:

Խելահեղ տեխնիկական և դիզայներական լուծումներով նոթբուքեր, որոնց մասին քչերը գիտեն (ֆոտոշարք)