«Պաշտպանեք ձեր անձնականը». Apple-ի նոր հավելվածը հնարավորություն է տալիս չեղարկել արդեն ուղարկված հաղորդագրությունը (տեսանյութ)

20:38 • 26.04.16

Apple ընկերությունը ստեղծել է նոր հավելված, որը հնարավորություն է տալիս սոցիալական ցանցերում հաղորդագրություն ուղարկելուց հետո, փոշմանելու դեպքում, այն չեղարկել, հայտնում է mirror.co.uk-ը:

Պարբերականի փոխանցմամբ՝ հավելվածը կոչվում է «Պաշտպանեք ձեր անձնականը». առայժմ այն հասանելի է միայն iOS համակարգից օգտվողների համար, սակայն ապագայում այն հասանելի կլինի նաև Windows և Android համակարգերում:

Հավելվածը թույլ է տալիս նաև այնպես անել, որ ուղարկված նկարներն ու հաղորդագրությունները հասցեատերը չկարողանա «screenshot» անել: