Apple-ը 13 տարվա մեջ առաջին անգամ հայտնել է եկամտի նվազման մասին
Ամերիկյան տեխնոլոգիական հսկա Apple ընկերությունը 13 տարվա մեջ առաջին անգամ հայտնել է եռամսյակային ցուցանիշների անկման մասին, այս մասին ասվում է ընկերության հաշվետվությունում, փոխանցում է Газета-ն:
Համաձայն հաշվետվության` ֆինանսական տարվա 2-րդ եռամսյակում եկամուտը նվազել է 13%-ով` հասնելով 50.6 մլրդ դոլարի։ Անկումը կապված է ընկերության գլխավոր արտադրանքի` iPhone-ի վաճառքների ծավալի կրճատման հետ։
Զուտ շահույթը նվազել է 22%-ով` հասնելով 10.5 մլրդ դոլարի:
Վաճառքների նվազումն առավել նկատելի է Չինաստանում. նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ վաճառքները նվազել են 26%-ով: ԱՄՆ-ում վաճառքները նվազել են 10%-ով: Բացի այդ, 2015թ. նույն ժամանակահատվածի համեմատ Apple-ը վաճառել է 16%-ով ավելի քիչ iPhone:










