Ford-ն ավելի քան 200 000 մեքենա է ետ կանչում փոխանցման տուփի անսարքության պատճառով

23:37 • 27.04.16

Ford-ն  ամերիկյան մեքենաշինական ընկերությունը շուրջ 202 000 մեքենա է ետ կանչում ԱՄՆ-ում և Կանադայում ավտոմատ փոխանցման տուփի աշխատանքում անսարքության հայտնաբերման պատճառով: ТАСС  գործակալության փոխանցմամբ` այս մասին հայտարարել են ընկերության պաշտոնական ներկայացուցիչները:

 

Գործարանային սպասարկման ծառայության են ենթակա 2011-12թթ.-ի արտադրության  F-150 պիկապները, ինչպես նաև 2012-ի արտադրության Expedition և Lincoln Navigator մոդելները:


Ford-ի տեխնիկական մասնագետների տեղեկություններով` վերոնշյալ մեքենաներում գործարանային անսարքության պատճառով փոխանցման տուփը շարժման ընթացքում հանկարծակի կարող է  անցում կատարել առաջին արագության:


Ընկերությունում նշել են, որ հայտնի է տվյալ խափանման պատճառով տեղի ունեցած երեք  ավտովթարի մասին:

 

Ford-ն ավելի քան 200 000 մեքենա է ետ կանչում փոխանցման տուփի անսարքության պատճառով