Թայվանում պեղումների արդյունքում երեխային իր գիրկն առած կնոջ մնացորդներ են հայտնաբերել

12:02 • 27.04.16

Թայվանի Թայչժուն կենտրոնական շրջանում իրականացված հնագիտական պեղումների արդյունքում մասնագետները հայտնաբերել են 4.800 տարվա վաղեմություն ունեցող մարդկային մնացորդներ:


Ինչպես նշում է The Guardian-ը, սրանք երբևէ Թայվանում հայտնաբերված ամենահին մարդկային մնացորդներն են։ Ըստ մասնագետների՝ դրանք պատկանում են երիտասարդ կնոջ ու նրա երեխային:

 

«Երբ երեխային իր գիրկն առած մոր մնացորդները հայտնաբերվեցին, հնագետներն ուղղակի շոկի մատնվեցին: Հիմա ասեմ, թե ինչու` մայրը գրկել էր երեխային ու նայում էր ուղիղ նրան: Դա ապշեցուցիչ էր»,-նշել է Թայվանի Բնական գիտությունների ազգային թանգարանի Մարդաբանության բաժնի համակարգող  Չու Վի-լին:


Աղբյուրը մանրամասնում է, որ բացի այդ՝ հնագետները նույն տեղանքից պեղել են նաև ևս 5 երեխայի մնացորդներ:

 

Թայվանում պեղումների արդյունքում երեխային իր գիրկն առած կնոջ մնացորդներ են հայտնաբերել