Ներկայացվել է նոր Land Rover Discovery Sport-ը, որը կարողանում է գտնել կորած իրերը (լուսանկարներ)

16:14 • 27.04.16

Land Rover մեքենաշինական ընկերությունը ներկայացրել է Discovery Sport քրոսովերի փոքր-ինչ թարմացված տարբերակը, որը համալրված է բավական ուշագրավ գործառույթով:


Ինչպես նշում է motor.ru-ն, մեքենան համալրված է InControl Touch Pro մուլտիմեդիա համակարգի համար հատուկ հավելվածով, որը թույլ է տալիս գտնել կորած իրերը։ Նորույթը գործարկելու համար հարկավոր է հավելվածը ներբեռնել սմարթֆոնում ու գնել Tile կոչվող նշանադիրները, որոնք Bluetooth կապի միջոցով միացվում են հեռախոսին:
 

Հետաքրքրական է, որ հավելվածը տիրոջը կհուշի կորած իրի գտնվելու վայրը, եթե դրա հեռավորությունը չի գերազանցում 50 մետրը։ Հավելվածը հեռախոսի էկրանին կուղարկի կորած իրի աշխարհագրական կոորդինատները: Եթե կորած իրը բավական մոտ գտնվի տիրոջը, ապա Tile նշանադիրները ձայնային ազդակներ կարող են արձակել: Բացի այդ, իրերի գտնվելու վայրը կցուցադրվի մեքենայի ներքին սրահում տեղադրված էկրանին։

 

Land Rover Discovery Sport научили искать потерянные вещи

В мультимедийный комплекс кроссовера добавили новую функцию

 

Ներկայացվել է նոր Land Rover Discovery Sport-ը, որը կարողանում է գտնել կորած իրերը (լուսանկարներ)