Volkswagen-ն ավտոմեքենաների վաճառքի համաշխարհային առաջատար է դարձել

13:12 • 27.04.16

2016թ. առաջին եռամսյակի տվյալներով՝ գերմանական Volkswagen մեքենաշինական կոնցեռնը գլխավորել է նոր մեքենաների համաշխարհային վաճառքի վարկանշային աղյուսակը:


Ինչպես հայտնում է motor.ru-ն, հունվար-մարտն ընկած ժամանակահատվածում ընկերությունը վաճառել է 2,50 մլն մեքենա, ինչը 0.8 տոկոսով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածում գրանցված ցուցանիշից:


Վարկանշային աղյուսակում Volkswagen-ին հաջորդում է ճապոնական Toyota-ն, որը տվյալ ժամկետում իրացրել է 2,46 մլն մեքենա: Սակայն այս ցուցանիշը 2.3 տոկոսով քիչ է 2015թ. առաջին եռամսյակում գրանցված տվյալներից:


Լավագույն եռյակը եզրափակում է ամերիկյան General Motors-ը` 2,36 մլն մեքենա ցուցանիշով, որը 2.5 տոկոսով պակաս է նախորդ տարվա նույն ժամանակահատվածում գրանցած ցուցանիշից:
 

Volkswagen-ն ավտոմեքենաների վաճառքի համաշխարհային առաջատար է դարձել