Hyndai-ն 2018թ. էլեկտրական քրոսովեր կներկայացնի
Հարավկորեական Hyndai ընկերությունը տեղեկացրել է, որ 2018թ. կներկայացնի նոր էլեկտրական քրոսովեր, որի մշակման գործընթացն արդեն մեկնարկել է ընկերության գիտահետազոտական կենտրոններից մեկում։
Ինչպես նշում է motor.ru-ն, ըստ նախնական տվյալների, մեքենան կկարողանա մի լիցքավորմամբ 320 կմ ճանապարհ հաղթահարել։
Աղբյուրը մանրամասնում է, որ տարեսկզբին հարավկորեական ավտոարտադրողը ներկայացրել էր մասամբ էլեկտրական Ioniq նորույթը, որն ունի և՛ բենզինային, և՛ էլեկտրական շարժիչ։
Մինչդեռ 2018-ին ներկայացվելիք մեքենան լինելու է բացառապես էլեկտրական։
Hyundai Ioniq











