Կարմիր միսն արագացնում է ծերացման գործընթացը. գիտնականներ
Գլազգոյի համալսարանի բժիշկները հայտարարել են, որ մեծ քանակությամբ կարմիր մսի (խոզի, հորթի, տավարի միս) օգտագործումը կարող է հանգեցնել մարմնի ծերացման արագացմանը, ինչպես նաև՝ առողջական խնդիրներ առաջ բերել:
Ինչպես հաղորդում է Корреспондент-ը, հղում անելով The Guardian-ին, մասնագետները նշում են, որ կարմիր մսի չարաշահումը բարձրացնում է ֆոսֆորի մակարդակն արյան շիճուկում:
Այդ նյութի ավելցուկը հանգեցնում է կենսաբանական ծերացման արագացված գործընթացին, ինչպես նաև՝ երիկամային խնդիրների:
Նշվում է, որ հետազոտության շրջանակներում գիտնականները հետևել և ուսումնասիրել են Գլազգոյի (Շոտլանդիա) առավել աղքատ թաղամասերի բնակիչներին:










