Նոր Galaxy S7-ի շնորհիվ Samsung-ի շահույթն ավելացել է 14 տոկոսով

12:29 • 28.04.16

Հարավկորեական Samsung տեխնոլոգիական ընկերությունը հրապարակել է ընթացիկ տարվա առաջին եռամսյակի ֆինանսական հաշվետվությունը, որում արձանագրվել է շահույթի 14 տոկոսանոց աճ:


Ինչպես նշում է The Guardian-ը, ոլորտի վերլուծաբանների կարծիքով, էական աճը պայմանավորված է մարտին ներկայացված Galaxy S7 և S7 edge սմարթֆոնների հաջողությամբ:

 

Պարբերականը մանրամասնում է, որ հունվարից մարտ ընկած ժամանակահատվածում Samsung-ը գրանցել է 4.56 մլրդ դոլարի շահույթ։ Մինչդեռ դրա գլխավոր մրցակիցը` ամերիկյան Apple-ը, գրանցել է 10.5 մլրդ դոլարի շահույթ, ինչը 3.1 մլրդ-ով պակաս է նախորդ տարվա նույն ժամանակահատվածում գրանցած ցուցանիշից։

 

Նոր Galaxy S7-ի շնորհիվ Samsung-ի շահույթն ավելացել է 14 տոկոսով