Tesla-ն մատչելի մեքենա է մշակում` հասանելի հանրության համար

21:24 • 28.04.16

Tesla Motors  ընկերությունը մտադիր է էլեկտրամեքենա մշակել, որը ներկայիս ամենամատչելի  Model 3 մոդելից էլ էժան կլինի: Այս մասին հայտնում է motor.ru-ն` վկայակոչելով ամերիկյան մեքենաշինական ընկերության ղեկավար Էլոն Մասկին:

 

«Հետագայում առավել մատչելի մեքենաներ կհայտնվեն փողոցներում: 4-րդ սերնդի մոդելը, որը կներկայանա ավելի փոքր չափսերով, բոլորի համար հասանելի գնային նիշ կսահմանի», - ասել է Էլոն Մասկը:


Վերջինս հրաժարվել է մանրամասներ հաղորդել նորույթի թողարկման կամ տեխնիկական հնարավորությունների մասին` նշելով միայն, որ այն գտնվում է մշակման նախնական փուլում:


Ենթադրվում է, որ Tesla-ի նորագույն մեքենան կստանա Model 4 անվանումը և կկարողանա մրցակցել Renault Zoe կոմպակտ մոդելի հետ: Ակնկալվում է, որ այն կներկայացվի 2018-ից ոչ շուտ:

 

Tesla-ն մատչելի մեքենա է մշակում` հասանելի հանրության համար