Ինչո՞ւ պետք չէ դրամապանակը դնել հետևի գրպանում. խնդիրը գրապանահատները չեն, այլ՝ առողջությունը

22:08 • 28.04.16

Խորհուրդ է տրվում դրամապանակը չդնել տաբատի հետևի գրպանում, գրում է mirror.co.uk և հավելում, որ ամեն ինչ դրամապանակի մեջ տեղավորելու և այն հետևի գրպանում դնելու փոխարեն, գնեք ավելի մեծ և հարմար պայուսակ:

Պարբերականի փոխանցմամբ՝  խնդիրը բնավ գրպանահատները չեն, այլ առողջությունը: Հղում անելով  Huffington Post-ի հետ զրույցած նյույորքցի բժիշկ Արնի Անգրիստին՝ լրատվամիջոցը նշում է, որ դրամապանակի վրա նստելն առաջացնում է ասիմետրիա և անհավասարակշռություն, որը կարող է վնասել ձեր կոնքոսկրերը և նստատեղը:

Դրամապանակի վրա նստելը կարող է նաև առաջացնել ողնաշարի ծռություն: