Չինաստանը գերձայնային թռչող սարք է փորձարկել
Չինացի զինվորականները փորձարկել են DF-ZF գերձայնային ծրագրավորող թռչող սարքավորումը:
Ինչպես գրում է Корреспондент-ը` Defense Aerospace-ին հղումով, սա արդեն գերձայնային սարքավորման արձակման 7-րդ փորձն է 2014-ից ի վեր: Այս փորձը հաջողությամբ է ընթացել:
DF-ZF սարքավորումն ունակ է թռիչքներ իրականացնել 6-12 000 կմ/ժամ արագությամբ: Սարքի մասին այլ մանրամասներ չեն հաղորդվում:
Ենթադրվում է, որ այն կարող է միջուկային մարտական իրեր տեղափոխել և վրիպել հակահրթիռային պաշտպանական համակարգի «ուշադրությունից»:
Չինաստանի իշխանությունները նշում են, որ DF-ZF-ն ուղղված չէ որևէ երկրի դեմ և ստեղծվում է բացառապես գիտական նպատակներով:










