Բրիտանացին թռչող մոտոցիկլ է ստեղծել (տեսանյութ)

15:40 • 29.04.16

Բրիտանացի Քոլին Ֆերզը տնային պայմաններում թռչող տրանսպորտային միջոց է ստեղծել, որն անվանել է թռչող մոտոցիկլ:

 

Ինչպես նշում է korrespondent.net-ը, երիտասարդն իր հավակնոտ գաղափարը կյանքի է կոչել օդապտուտակների միջոցով։

 

Հրապարակված տեսանյութի դիտումից  ակնհայտ է դառնում, որ նորույթը թեև կտրվում է գետնից ու օդ բարձրանում, այնուհանդերձ` այն որոշակի խնդիրներ է ունենում օդով տեղաշարժվելու ու մի քանի մետր հաղթահարելու հարցում։


Երիտասարդը պատմել է, որ տան պայմաններում տվյալ սարքը հավաքելու համար իրենից պահանջվել է 4-5 շաբաթ։

 

 

Բրիտանացին թռչող մոտոցիկլ է ստեղծել (տեսանյութ)