ՆԱՍԱ-ն նոր լուսանկարներ է հրապարակել Մարսից (լուսանկարներ)

10:20 • 29.04.16

ԱՄՆ-ի ազգային ավիատիեզերական գործակալությունը` ՆԱՍԱ-ն, հրապարակել է 3 ուշագրավ լուսանկար, որոնք արվել են «կարմիր մոլորակի» վրա` այնտեղ գտնվող Curiosity մարսագնացի կողմից:

 

Ինչպես նշում է lenta.ru-ն, մարտ և ապրիլ ամիսներին արված լուսանկարներից առաջինում պատկերված է Նաուկլուֆթ սարահարթի մակերևույթը:

 

Մյուսում երևում է 3.5 մլրդ տարվա պատմություն ունեցող Գեյլ հրաբխային խառնարանն ու 5.5 կմ բարձրությամբ Շարփ լեռը:

 

Մինչդեռ 3-րդ կադրում պատկերված  են Curiosity-ի հետևի անիվները։ Վերջին լուսանկարի նպատակն է ՆԱՍԱ-ի մասնագետներին տվյալներ փոխանցել մարսագնացի անիվների վիճակի վերբերյալ: Մարսի քարքարոտ մակերևույթի պատճառով դրանք հաճախ են վնասվում, ինչը խոչընդոտում է սարքի հետազոտական աշխատանքին:

 

Աղբյուրը մանրամասնում է, որ Curiosity-ն Մարսի վրա վայրէջք է կատարել 2012թ. օգոստոսի 6-ին: Դրա նպատակն է կյանքի գոյության հետքեր գտնել հեռավոր մոլորակի վրա:

 

 

 

ՆԱՍԱ-ն նոր լուսանկարներ է հրապարակել Մարսից (լուսանկարներ)