Սմարթֆոնների վաճառքի ծավալները պատմության մեջ առաջին անգամ անկում են գրանցել. The Financial Times
Սմարթֆոնների վաճառքի ծավալները 2016 թվականի առաջին եռամսյակում երեք տոկոսով անկում են գրանցել՝ 2015 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ։ Ինչպես գրում է The Financial Times-ը, մատակարարումների ծավալը նվազել է մինչև 334,6 միլիոն միավոր։
Սմարթֆոնների մատակարարման անկում 1996 թվականից իրականացվող այդ շուկայի հետազոտությունների ողջ պատմության ընթացքում երբեք չէր գրանցվել։
Strategy Analystics ընկերության զեկույցի համաձայն՝ շուկայի առաջատար է մնում Samsung-ը՝ 79 միլիոն սմարթֆոնով (3,7 միլիոնի անկում՝ անցած տարվա համեմատ), Apple-ը զբաղեցնում է երկրորդ տեղը՝ 51,2 միլիոն սմարթֆոնով (10 միլիոնի նվազում): Երրորդ տեղում է Huawei-ը՝ 28,3 միլիոն սմարթֆոնով: Huawei-ը, հակառակը, ավելացրել է սմարթֆոնների արտադրության ծավալը մոտ 10 միլիոն միավորով։
Ավելի վաղ Apple ընկերությունը հայտնել է 2003 թվականից ի վեր եռամսյակային եկամտի առաջին նվազման մասին՝ իր արտադրանքի, առաջին հերթին՝ iPhone սմարթֆոնների վաճառքների զգալի անկման առնչությամբ։










