Ճապոնացիները տնային «ջերմոց» են ստեղծել, ուր կարելի է ցանկացած տեսակի մշակաբույս աճեցնել
Ճապոնական ընկերության ներկայացրած այգեգործական հատուկ սարքավորման օգնությամբ հնարավոր է տնային պայմաններում տարատեսակ բանջարեղեն աճեցնել:
Ինչպես ներկայացնում է Oddity central-ը` Foop անվանումը (անգլերեն «ուտելիք» և «մարդիկ» բառերի համադրությունն է) ստացած տարան փոքր չափսի գյուղատնտեսական ջերմոցային պայմաններ ապահովող սարք է, որի օգնությամբ բույսեր ու բանջարեղեն աճեցնել կարելի է հողի փոխարեն ջուր օգտագործելով:
Դիզայներների խոսքով` դրանով կարելի է փոքր մշակաբույսեր ու բանջարեղեն աճեցնել, օրինակ` գազար, ռեհան, մաղադանոս, հազար:














