Աստղագետներն առաջին անգամ արտասովոր «անպոչ» գիսաստղ են հայտնաբերել

21:03 • 30.04.16

Աստղագետներն առաջին անգամ յուրատեսակ «անպոչ» գիսաստղ են հայտնաբերել, որը կազմված է ոչ թե սառույցից, այլ ժայռի ապարներից:

 

Ինչպես ներկայացնում է РБК-ն` վկայակոչելով Reuters-ում հրապարակված հոդվածը, գիսաստղի կազմը կարող է թույլ տալ գիտնականներին գտնել Արեգակնային համակարգի  կազմավորման և էվոլյուցիայի հետ կապված հարցերի պատասխանները:



C/2014 S3 անվանումն ստացած գիսաստղը մյուս նմանօրինակ մարմիններից տարբերվում է նրանով, որ կազմված է ժայռային ապարներից, որոնք հանդիպում են Երկրի մոտակայքում: Դա թույլ է տալիս գիտնականներին եզրակացնել, որ երկնային մարմինն ու մեր մոլորակը ձևավորվել են միևնույն ոլորտում:

 

Գիսաստղերի մեծամասնությունը կազմված է լինում սառույցից և  ձևավորվում է Արեգակնային համակարգի ալ հատվածներում:

 

Աստղագետներն առաջին անգամ արտասովոր «անպոչ» գիսաստղ են հայտնաբերել