Google-ը պատենտավորել է ուղիղ ակնագնդի մեջ ներդրվրող համակարգիչ

17:32 • 30.04.16


Google-ն աշխատում է համակարգչի վրա, որը կարող է ներդրվել հենց մարդկանց ակնագնդի մեջ, հայտնում է The Independent-ը:
 

Ընկերության նոր արտոնագիրը ցույց է տալիս, որ տեխնոլոգիական հսկան պատրաստում է մի սարք, որը կարող է դրվել մարդկանց աչքերի մեջ և որը ինչպես կուղղի նրանց տեսողությունը, այնպես էլ լրացուցիչ հնարավորություններ կտրամադրի:


Չնայած արտոնագրում նկարագրված տեխնոլոգիան կարող է երբևէ կյանքի չկոչվել, այնուամենայնիվ, այն ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ Google-ը հետաքրքրված է մարդկանց աչքերի վրա և մեջ համակարգիչների տեղադրմամբ:


Ներդրվող մեքենան կդրվի հենց աչքի տեսանելի հատվածի հետևում՝ կենտրոնացնելով լույսն այնպես, որ կարողանա ուղղել վատ տեսողությունը:


Այն նաև կներառի տվյալների պահպանման ծավալ, ռադիո և ոսպնյակներ: Այն կաշխատացնի բոլոր գործառույթները՝ էներգիա կլանող ալեսարքի միջոցով: Ալեսարքը նաև կօգնի նրան միանալ աչքից դուրս գտնվող այլ սարքերի:

 

Google-ը պատենտավորել է ուղիղ ակնագնդի մեջ ներդրվրող համակարգիչ