McLaren-ը վաճառքի է հանել քաղաքային երթևեկության համար նախատեսված F1 սուպերքարը (լուսանկարներ)
McLaren Automotive ընկերությունը վաճառքի է հանել F1 սուպերքարը, որը վերանորոգվել է դասական մեքենաների արտադրությամբ զբաղվող սեփական ստորաբաժանման կողմից:
Ինչպես գրում է Motor.ru-ն` մեջբերելով ընկերության մամլո հաղորդագրությունը, մեքենան գտնվում է նոր վիճակում, ինչպես գործարանից դուրս գալու պահին: Կուպեի վազքը կազմում է 4500 կմ:
Վաճառքի հանված մեքենան վերջին McLaren F1 ճանապարհային մոդելներից մեկն է: Մեքենան 60-րդն է քաղաքային երթևեկության համար նախատեսված F1 մոդելներից:
Սուպերքարը զինված է 6.1 լիտր ծավալով ատմոսֆերային, 12 մխոցային շարժիչով, որը 636 ձիաուժ հզորություն է զարգացնում: 100 կմ/ժամը մեքենան զարգացնում է 3.2 վայրկյանում, իսկ առավելագույն արագությունը կազմում է 372 կմ/ժամ:
2005-ին McLaren F1-ը համարվում էր աշխարհի ամենաարագ մեքենան, նախքան Bugatti Veyron-ը նվաճեց այդ տիտղոսը: Վերանորոգված McLaren-ի գինը չի հաղորդվում:














