Rolls-Royce-ը ստեղծել է պայուսակներ, որոնք BMW 3-Series մեքենաներից թանկ են գնահատվել (լուսանկարներ)

09:30 • 30.04.16

Բրիտանական հեղինակավոր Rolls Royce ընկերությունը ներկայացրել է մեքենայի բեռնախցիկում իրերի տեղափոխման համար նախատեսված հատուկ դիզայներական պայուսակների թանկարժեք հավաքածուն:

 

Ինչպես նշում է motor.ru-ն, դրանք նախատեսված են բացառապես Rolls Royce Wraith մեքենայի համար: Հավաքածուն բաղկացած է 3 ճանապարհային պայուսակից, 2 ճամպրուկից ու երեկոյան զգեստների ապահով տեղափոխման համար նախատեսված պատյանից:

 

Հետաքրքրական է, որ այս հավաքածուն, որը վաճառվելու է 45.858 դոլարով, իր գնով գերազանցում է BMW 3-Series մեքենաներին, որոնց արժեքը 33.100 դոլար է:

 

Աղբյուրը մանրամասնում է, որ հավաքածուում ներառված բոլոր նմուշները պատրաստված են բարձրորակ կաշվից ու ամբողջությամբ ձեռքի աշխատանք  են։

 


Cумки Rolls-Royce оценили дороже BMW 3-Series

Rolls-Royce-ը ստեղծել է պայուսակներ, որոնք BMW 3-Series մեքենաներից թանկ են գնահատվել (լուսանկարներ)