Apple-ի չինական մրցակիցը սեփական Smart Watch-ը կթողարկի
Apple-ի չինական մրցակից Xiaomi ընկերությունը, որին լրատվամիջոցները անվանում են «Չինաստանի Apple», մտադիր է ներկայացնել Կուպերտինոյում գործող ընկերության արտադրանքներից մեկի` smart ժամացույցի իր նմուշը:
Ինչպես նկատում է Business insider-ը` չինական այս ընկերությունը հայտնի է ամերիկյան տեխնոլոգիական հսկայի ոճը նմանակելով և սեփական նմանօրինակ արտադրանքների թողարկմամբ:
Դեռ 2015-ի մարտից տեղեկություններ էին հրապարակվում, որ Xiaomi-ն աշխատում է smart ժամացույցի մշակման ուղղությամբ: Սակայն թողարկման մասին հավաստի տեղեկություններ ստացվել են վերջերս և հայտնի է դարձել, որ smart ժամացույցը կթողարկվի 2016-ին:










