Tesla Model X քրոսովերը դրեգ-ռեյսինգում գերազանցել է Ferrari-ին (տեսանյութ)

00:55 • 30.04.16

Tesla Model X P90D  քրոսովերը իր առաջին դրեգ-ռեյսինգին մասնակցել է` մրցելով Ferrari F430 Spider  մոդելի հետ և հաղթելով իտալական սուպերքարին:

 

Ինչպես ներկայացնում է Motor.ru-ն` ընդհանուր առմամբ 3 փորձ է կատարվել, որոնցից յուրաքանչյուրում էլեկտրական քրոսովերը  առաջ էր պոկվում սուպերքարից հենց մեկնարկի պահին:


Tesla Model X P90D մոդելը զինված է 259 ձիաուժ զարգացնող դիմացի և 503 ձիաուժով հետևի շարժիչներով: 100 կմ/ժամ արագությունը մոդելը զարգացնում է 3.2 վայրկյանում, իսկ առավելագույն արագությունը կազմում է 250 կմ/ժամ:


Ferrari F430 Spider սուպերքարը համալրված է 4.3 ձիաուժ հզորությամբ 8 մխոցային շարժիչով, որը 490 ձիաուժ հզորություն է զարգացնում: Ռոդսթերը 100 կմ/ժամ-ը զարգացնում է  4.1 վայրկյանում, իսկ առավելագույն արագությունը կազմում է 311 կմ/ժամ:
 

 

 

Tesla Model X քրոսովերը դրեգ-ռեյսինգում գերազանցել է Ferrari-ին (տեսանյութ)