Ամերիկացին փողոց է ելել փայտաշեն մեքենայով (լուսանկար)
ԱՄՆ-ի Նեբրասկա նահանգում ճանապարհային ոստիկանների ուշադրությունը գրավել է ինքնատիպ մի մեքենա, որն ամբողջությամբ փայտաշեն է եղել:
Ինչպես նշում է The New York Daily News-ը, վարորդը պատմել է, որ փոխադրամիջոցը ստեղծել է 1985թ. արտադրության Pontiac Fiero մոդելի հիման վրա: Նա նաև հավելել է, որ մեքենան միանգամայն անվտանգ է փողոցային երթևեկության համար:
Զարմացած ոստիկանները ոչ միայն չեն տուգանել հնարամիտ վարորդին, այլև լուսանկարել են նրա մեքենան ու ստացված կադրերը ներբեռնել համացանց:











