Գիտնականները բացահայտել են հնագույն պերուական կառույցների առեղծվածը (տեսանյութ)

22:35 • 02.05.16

Վերլուծելով ստացված արբանյակային պատկերները` Իտալիայի Էկոլոգիական վերլուծությունների մեթոդոլոգիաների ինստիտուտի գիտնականները` Ռոսա Լազապոնարայի ղեկավարությամբ բացահայտել են Պերուում գտնվող  այս տարօրինակ կազմավորումների օգտագործման նպատակը:

Ինչպես ներկայացնում է Tech Insider-ը` «Պուկիոս» կոչվող այս կազմավորումները կառուցել է Պերուի հնագույն Նասկա ժողովուրդը, որը հայտնի է Նասկայի  գեոգլիֆներով:  

Հնագետները դարեր շարունակ փորձել են պարզել` ինչպես են օգտագործվել այդ քարե կազմավորումները, որոնց կառուցման ամսաթիվը պարզել հնարավոր չէ ավանդական տեխնիկայի կիրառմամբ:  

Այժմ գիտական ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ստորգետնյա ջրանցքներով մարդիկ ջուր են հասցրել չոր, ամայի  շրջաններ: Քարե ձագարաձև կառույցների ստորին հատվածները միացել են թունելին` ջուրն օդամղիչ ճանապարհով  մղելով  դեպի չորային վայրեր: Ենթադրվում է, որ դրանք օգտագործվել են նաև գետնի տակից ջուր վերցնելու համար: 
 

Գիտնականները բացահայտել են հնագույն պերուական կառույցների առեղծվածը (տեսանյութ)