Ֆրանսիացին հովերբորդով թռիչքի համաշխարհային ռեկորդ է սահմանել (լուսանկար, տեսանյութ)
Ֆրանսիացի գյուտարար Ֆրենկի Զապատան, ով ստեղծել է Flyboard Air ռեակտիվ հովերբորդը, տվյալ սարքով թռիչքի հեռավորության համաշխարհային ռեկորդ է սահմանել։
Ինչպես նշում է gazeta.ru-ն, այս մասին ասվում է Գինեսի ռեկորդների գրքի պաշտոնական կայքում։
Flyboard Air-ի միջոցով Զապատան հաղթահարել է 2.252 մ հեռավորություն, ինչը 8 անգամ գերազանցում է հովերբորդով թռիչքի նախկին ռեկորդը` 275.9 մ։ Հայտնի է, որ թռիչքի ժամանակ Զապատան գտնվել է 50 մ բարձրության վրա։
Աղբյուրը մանրամասնում է, որ տվյալ սարքը կարող է առավելագույն 150 կմ/ժ արագություն զարգացնել` բարձրանալով մինչև 3 կմ։











