Աստղագետները Երկրի չափի 3 նոր մոլորակ են հայտնաբերել, որոնք կարող են բնակելի լինել

01:12 • 03.05.16

Աստղագետները Երկրի չափսերն ունեցող 3 նոր մոլորակ են հայտնաբերել մոտակա աստղի շուրջ գտնվող այսպես կոչված` բնակելի «Ոսկեգույն հրահունկ» գոտում:

Ինչպես ներկայացնում է Daily Mail-ը`գիտնականների կարծիքով` այս «երեք արջերի» մոլորակներից գոնե մեկը կարող է պիտանի լինել կյանքի համար։ 

Մոլորակները հայտնաբերած գիտնականների միջազգային թիմը նշում է, որ դրանք պտտվում են գերսառը շագանակագույն գաճաճ  աստղի շուրջ, որը Արեգակից չափերով 8 անգամ ավելի մեծ է և ստացել է 2MASS J23062928-0502285 անվանումը:

Թեև այս աստղը բավականին մոտ է գտնվում Երկրին, այն չափազանց աղոտ և չափազանց կարմիր է անզեն աչքով կամ նույնիսկ սիրողական աստղադիտակով տեսնելու համար:
 

Աստղագետները Երկրի չափի 3 նոր մոլորակ են հայտնաբերել, որոնք կարող են բնակելի լինել