Բրազիլիայում 3 օրով դադարեցրել են WhatsApp հավելվածի աշխատանքը

13:19 • 03.05.16

Բրազիլիայի Սերջիպի նահանգի դատարանը որոշել է արգելափակել WhatsApp մեսենջերի աշխատանքը երկրի տարածքում 72 ժամվա ընթացքում, գրում է interfax.ru-ն։

 

Արգելափակումը սկսվել է երկուշաբթի օրը՝ տեղի ժամանակով ժամը 14:00-ին:

 

Դատավոր Մարսել Մայա Մանտալվաուն վճիռ է կայացրել այն բանից հետո, երբ մեսենջերի սեփականատեր Facebook ընկերությունը հրաժարվել է համագործակցել երկրի իշխանությունների հետ թմրանյութերի շրջանառության մասին քրեական գործի հետաքննության հարցում։ Քննությունը կարծում է, որ WhatsApp-ը կարող էր օգտագործվել թմրամիջոցների տեղափոխությունը համակարգելու համար։

 

Մոնտալվաուն պարտավորեցրել էր Facebook-ին իշխանություններին փոխանցել թմրամիջոցների վաճառքում ներգրավված WhatsApp-ի օգտատերերի մասին տեղեկությունը։  

Բրազիլիայում 3 օրով դադարեցրել են WhatsApp հավելվածի աշխատանքը