SpaceX-ի՝ տիեզերքից վերադարձած հրթիռը վայրէջք է կատարում նավի վրա (տեսանյութ)
SpaceX տիեզերական ընկերությունը մի քանի ձախողված փորձերից հետո ապրիլի 8-ին հաջողությամբ իրականացրել է Falcon 9 հրթիռի վայրէջքը օվկիանոսում լողացող նավի վրա:
Business Insider-ը ներկայացնում է ամերիկյան ընկերության հրապարակած նոր տեսանյութը, որը հնարավորություն է ընձեռում տեսնել հրթիռի վայրէջքը 360 աստիճանի տեսանյութով:
Նշվում է, որ այս վայրէջքը մեծ քայլ է բազմակի օգտագործման հրթիռների զարգացման համար, որը կարող է զգալիորեն կրճատել տիեզերական թռիչքների համար արվող ծախսերն ու թռիչքների միջև ժամանակային ինտերվալները:










