Microsoft-ը հրաժարվել է ինքնակառավարվող մեքենա ստեղծելու գաղափարից

16:02 • 04.06.16

Ամերիկյան Microsoft տեխնոլոգիական ընկերությունը հրաժարվել է ներկայում գերժամանակակից դարձած ինքնակառավարվող մեքենաների արտադրության գաղափարից` փաստացի հրաժարվելով այս բնագավառում մրցակցության մեջ մտել Google-ի և Apple-ի հետ:

Ինչպես նշում է motor.ru-ն, փոխարենը տեխնոլոգիական «հսկան» որոշել է իր ուժերը կենտրոնացնել ինքնակառավարվող մեքենաների համար ծրագրային ապահովում ստեղծելու վրա:

«Մենք չենք ստեղծի սեփական ինքնակառավարվող մեքենան, սակայն մեզ հետաքրքրում են  ինքնակառավարվող  նախագծերն ու համակարգերը, որոնք օգնում են վարորդին  վարման ընթացքում», -ասել է Microsoft-ի` բիզնեսի զարգացման գծով փոխնախագահ Փեգի Ջոնսոնը:


Նա նաև հավելել է, որ ընկերության նպատակն է ստեղծել այնպիսի ծրագրային ապահովում, որը կկարողանա շատ հարցերում օգտակար լինել վարորդի համար:


«Օրվա ընթացքում Դուք շատ ժամանակ եք անցկացնում մեքենայում: Կարո՞ղ է մեքենան դառնալ Ձեր  գրասենյակի մի մասի: Այո՛, մենք հավատում ենք,  որ կարող է»,-ասել է Ջոնսոնը:





Компания сосредоточится на программном обеспечении машинКомпания сосредоточится на программном обеспечении машин. Фото 1

Microsoft-ը հրաժարվել է ինքնակառավարվող մեքենա ստեղծելու գաղափարից