Մեծ Բրիտանիայում պեղումների ժամանակ հռոմեական բերդաքաղաք է հայտնաբերվել (լուսանկարներ)
Մեծ Բրիտանիայի Լանքասթեր քաղաքում իրականացվող հնագիտական պեղումների ժամանակ Հռոմեական հսկայական ամրոցի հետքեր են հայտնաբերվել:
Ինչպես ներկայացնում է Daily Mail-ը` պեղումների առաջին երկու շաբաթում հայտնաբերվել են Հռոմեական ոճի պարիսպ, 2 հռոմեական ճանապարհ, ջրանցք և ջրհոր:
Պեղումների աշխատանքներին մասնակցում են նաև Բրիտանիայի տարբեր հատվածներից ժամանակ կամավորականներ, որոնց հիացրել են հայտնագործությունները:
Փորձագետները կարծում են, որ պեղումները կարող են հանգեցնել հսկայական կայազորի հայտնաբերմանը, որը հռոմեացիների պաշտպանության հիմնաքարն է եղել Բրիտանիայի արևմտյան ափերին:













