Airbus-ը ներկայացրել է 3D տպիչով ստեղծված առաջին մինի-ինքնաթիռը (տեսանյութ)
Airbus ավիաընկերությունը Գերմանիայում անցկացվող ավիացուցադրության ժամանակ ներկայացրել է աշխարհում առաջին մինի-ինքնաթիռը, որը ստեղծվել է 3D տպիչով:
Ինչպես հայտնում է РБК-ն` օդանավի բոլոր մասերը, բացի էլեկտրականներից, պատրաստվել են պոլիամիդից: Thor անվանումն ստացած օդանավի մինի-տարբերակը ներկայանում է առանց պատուհանների: Այն կշռում է 21 կգ, իսկ երկարությունը կազմում է 4 մետր:
«Սա 3D-տպագրության տեխնոլոգիայի հնարավորությունների փորձարկում էր», - ասել է Thor օդանավի ծրագրավորողը` ելույթ ունենալով Բեռլինի միջազգային ավիացիոն-տիեզերական ցուցադրության ժամանակ:
Airbus-ը և նրա ամերիկյան մրցակից Boeing ընկերությունն արդեն կիրառում են 3D-տպագրության տեխնոլոգիան, մասնավորապես` А350 և B787 Dreamliner ուղևորատար օդանավերի համար որոշ մասեր պատրաստելիս:










