Նախագծվել է ապագայի ամենամեծ ու շքեղ զբոսանավերից մեկը (լուսանկարներ)

21:19 • 05.06.16

Business Insider-ը ներկայացրել է ապագայի խոշորագույն զբոսանավերից մեկի կոնցեպտը. զբոսանավի երկարությունը կազմում է 130 մետր: 

Epiphany superyacht զբոսանավի նախագծի համաձայն` այն ներկայանալու է շքեղ արտաքինով ու կլորավուն տեսք ունեցող դիզայնով: Ընդարձակ տախտակամածով սրահները հսկայական ազատ տարածություն են առաջարկում արևի ճառագայթները վայելելու համար: 

Տախտակամածում տեղակայված կլինեն անձնական կինոթատրոն, ընդարձակ գրասենյակ, մարզասրահ, սպա կենտրոն և ջակուզի: VIP դասի տախտակամածը համալրված կլինի 4 խցիկներով, որոնցից յուրաքանչյուրն առանձին պատշգամբ կունենա:

Վերին տախտակամածի վրա տեղակայված կամուրջը հնարավորություն կընձեռի ուղևորներին բարձր տարածքից վայելել օվկիանոսի գեղեցկությունը: 

Նավի ետնամասում գտնվող տախտակամածը համալրված կլինի լողավազանով և արևային լոգանքներ ընդունելու շրջանաձև տարածքով:

 

 

 

Նախագծվել է ապագայի ամենամեծ ու շքեղ զբոսանավերից մեկը (լուսանկարներ)