Հաքերները հայտարարել են, որ կոտրել են Instagram, Twitter, LinkedIn և Pinterest սոցկայքերում Ցուկերբերգի հաշիվները
Մի խումբ հաքերներ, ովքեր իրենց անվանում են Ourmine, հայտարարել են, որ կոտրել են Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգի հաշիվներն Instagram, Twitter, LinkedIn և Pinterest սոցկայքերում, հայտնում է BBC-ն։
Հաքերները հայտարարել են, որ ստուգում են ընկերության հիմնադրի անվտանգության համակարգը և կոչ են արել նրան իրենց հետ կապ հաստատել:
Twitter-ում, որից Ցուկերբերգը չի օգտվում 2012-ից, հայտնվել է հաղորդագրություն, որն ավելի ուշ հեռացվել է: Pinterest-ի նրա էջում հայտնվել է «կոտրված է» գրառումը:
Միևնույն ժամանակ, չկան վկայություններ Instagram-ի կոտրման մասին, որտեղ Ցուկերբերգը հրապարակել է ընդամենը 30 լուսանկար:
BBC-ն ներկայացնում է որոշ փորձագետների կարծիք, ովքեր նշում են, որ Ցուկերբերգի հաշիվների կոտրումը դարձել է LinkedIn-ի կոտրման և անձնական տվյալների գողանալու հետևանքը։










