ВКонтакте սոցկայքի 100 մլն օգտատերերի անձնական տվյալները գողացվել են և վաճառքի դրվել. լրատվամիջոցներ

11:32 • 06.06.16

Ռուսական ВКонтакте սոցկայքի ավելի քան 100 մլն օգտատերերի անձնական տվյալներն ու գաղտնաբառերը գողացվել են և վաճառքի դրվել, գրում է ՏԱՍՍ գործակալությունը` ամերիկյան Motherboard առցանց պորտալին հղումով:

 

Աղբյուրը նշում է, որ հաքերը, ով գործել է Peace անվան ներքո, ստացել է սոցկայքի օգտատերերի անունների, գաղտնաբառերի, էլեկտրոնային փոստի հասցեների և հեռախոսահամարների հասանելիությունը, որոնք գողացվել են 2011-2013թթ. կիբեռհարձակումների հետևանքով:

 

Հաքերը տվյալները վաճառքի է դրել 1 բիթքոինով` մոտ 570 դոլար: Նա նաև նշել է, որ ունի անձնական տեղեկություն, որը պատկանում է սոցցանցի ևս մոտ 70 մլն օգտատիրոջ, դրանք նա դեռ չի պատրաստվում վաճառել:

 

 

 

ВКонтакте սոցկայքի 100 մլն օգտատերերի անձնական տվյալները գողացվել են և վաճառքի դրվել. լրատվամիջոցներ