Նորարար ռոբոտ-սարքը մեկ րոպեում ծալում-հավաքում է ամբողջ լվացքը (լուսանկարներ, տեսանյութ)

23:53 • 07.06.16

Boredpanda.com-ը ներկայացրել է FoldiMate կոչվող սարքը, որը հատկապես շատ կհավանեն լվանալուց հետո հագուստն ու սպիտակեղենը ծալել չսիրողները: Ձանձրալի օրերն այս սարքի հետ կարող են անցյալում մնալ: 

Այն իրենից ռոբոտ-սարք է ներկայացնում, որը անթերի կծալի լվացած ու արդուկած հագուստը: Այն անգամ արդուկի դեր է կատարում` ճիշտ անկյուններով ծալելով հագուստը։ Այս բարդ աշխատանքը ռոբոտը կարող է կատարել մեկ րոպեում:

Նորարար սարքը շատ հեշտ է օգտագործել.  պարզապես պետք է կախել հագուստը ներկառուցված դարակից, ասել, թե ինչ տեսակ հագուստ է դա, և FoldiMate-ը կանի մնացած աշխատանքը: Սարքը կվաճառվի 700-850 դոլարով, բայց շուկաներում զանգվածային վաճառքի կհանվի 2018-ին:

    
 

 

Նորարար ռոբոտ-սարքը մեկ րոպեում ծալում-հավաքում է ամբողջ լվացքը (լուսանկարներ, տեսանյութ)