Mercedes-ը ներկայացրել է նոր սերնդի E-Class ունիվերսալը (լուսանկարներ)
Գերմանական Mercedes-Benz մեքենաշինական ընկերությունը պաշտոնապես ներկայացրել է նոր սերնդի E-Class ունիվերսալը, որը, ինչպես և նախորդ մոդելը, ունի երեխաների համար նախատեսված նստատեղի 3-րդ շարք:
Ինչպես նշում է motor.ru-ն, հետաքրքրական է, որ 3-րդ շարքն անհրաժեշտության դեպքում ծալվում է ու «թաքցվում»: Բացի այդ, մեքենայի բեռնախցիկի դուռը հնարավոր է բացել առանց ուղղակի շփման. դրա համար հարկավոր է ոտքն անցկացնել մեքենայի հետևի թափարգելի տակով:
Նշվում է, որ ունիվերսալ նորույթը հասանելի կլինի 3 տարբեր դիզելային շարժիչներով, որոնք կունենան 150,194 և 258 ձիաուժ հզորություն: Բացի այդ, մեքենան համալրված կլինի հետևի ուղևորների համար նախատեսված plug & play ժամանցային համակարգով:


















