Միլիարդատերերի նոր զվարճանքը. անձնական սուզանավերը գալիս են փոխարինելու շքեղ զբոսանավերին (լուսանկարներ)
Շքեղ զբոսանավերից հետո մեծահարուստների շրջանում որպես զվարճանքի առարկա տարածում են գտնում անձնական սուզանավերը:
Ինչպես ներկայացնում է Tech Insider-ը` նման սուզանավերից մեկը, որը նախագծել է DeepFlight ընկերությունը, 1.5 մլն դոլար արժողությամբ 5-րդ սերնդի Dragon մոդելի սուզանավն է:
Dragon-ը 2 հոգու համար նախատեսված սուզանավ է, որը վերապատրաստում ստանալուց հետո կարելի է կառավարել նվազագույն գիտելիքներով և որևէ արտոնագիր չի պահանջում: Այն կարող է իջնել մինչև 120 մետր խորությամբ` թույլ տալով մոտիկից տեսնել ստորգետնյա խութերի գեղեցկությունը, ինչպես նաև նավաբեկության ենթարկված նավերի մնացորդները:
Նորագույն սուզանավը աշխատում է լիթիում իոնային մարտկոցներով և մեկ լիցքավորմամբ այն կարելի է վարել 5-8 ժամ:













