2017թ. վաճառքում կհայտնվի սուրճ պատրաստող զարթուցիչ (լուսանկարներ, տեսանյութ)

15:41 • 08.06.16

Վաղ առավոտյան արթնանալը շատ բարդ բան է մարդկանց մեծ մասի համար, որոնց առանձնապես նյարդայնացնում է զարթուցիչի տհաճ ձայնը: Բայց, միգուցե, թարմ սուրճի բույրը կարող է ստիպել մարդուն վերջիվերջո վեր կենալ անկողնուց:



Ինչպես նշում է Oddity Central-ը, հեշտ արթնանալու համար ստեղծվել է The Bariseur զարթուցիչը, որը բաղկացած է ավտոմատ աշխատող սրճեփից: Ուշագրավ սարքի հեղինակ Ջոշուա Ռենուֆը պատմել է, որ նրանք, ովքեր սուրճ չեն սիրում, կարող են The Bariseur-ով նաև թեյ պատրաստել: Տղամարդու խոսքով՝ այն միանգամայն անվտանգ է ու մաքուր:

 

Հայտնի է, որ նորարարական սարքի նախնական տարբերակը ներկայացվել էր դեռևս 2014թ., սակայն այն 2 տարի եղել է կատարելագործման փուլում: Իսկ 2017թ. վերջապես կհայտնվի վաճառքում: Դրա գինը կլինի 385 դոլար:

 

 



2017թ. վաճառքում կհայտնվի սուրճ պատրաստող զարթուցիչ (լուսանկարներ, տեսանյութ)