Ներկայացվել է իտալական արտադրության հզորագույն հիպերքարը (լուսանկարներ)
Թուրինում ներկայացվել է իտալական արտադրության հզորագույն հիպերքարը` Millecavalli նորույթը, որը դրվելու է սերիական արտադրության:
Ինչպես հայտնում է motor.ru-ն, հիպերքարը ստեղծել է Mazzanti Automobili ընկերությունը, որը մեքենան «զինել» է 7.2 լ աշխատանքային ծավալով, 1000 ձիաուժ հզորությամբ, 2.7 վայրկյանում 100 կմ/ժ արագություն զարգացնող երկտուրբո V8 շարժիչով: Մինչդեռ դրա զարգացրած առավելագույն արագությունը 400 կմ/ժ է:
Աղբյուրը մանրամասնում է, որ նախքան այս իտալական արտադրության հզորագույն հիպերքարն էր համարվում Ferrari LaFerrari-ն, որը 100 կմ/ժ արագություն է զարգացնում 3 վայրկյանում, իսկ զարգացրած առավելագույն արագությունը 350 կմ/ժ է:
Millecavalli-ի գինը դեռևս հայտնի չէ: Դրա արտադրությունը կսահմանափակվի 25 օրինակով:














