Ֆրանսիացի հնագետները 6.000 տարի առաջ տեղի ունեցած սպանդի մնացորդներ են հայտնաբերել (լուսանկարներ)
Ֆրանսիացի հնագետները պեղումների արդյունքում հայտնաբերել են մարդկային ամբողջական կմախքներ ու ոսկորներ, որոնք ունեն 6.000 տարվա պատմություն ու իրենց վրա կրում են լուրջ վնասվածքների հետքեր:
Ինչպես նշում է The Guardian-ը, ուշագրավ հայտնագործությունն արվել է Ֆրանսիայի հյուսիս-արևելյան հատվածում` Էլզասում: Հնագետների կարծիքով՝ հայտնաբերված 10 կմախքների տերերին ենթարկել են դաժան սպանդի: Այդ են վկայում գանգոսկրերի, ոտքերի ու ձեռքերի ոսկորների վրա եղած բազմաթիվ վնասվածքների հետքերը:
«Այս մարդկանց դաժանորեն սպանել են: Ըստ ամենայնի՝ նրանց մահացու հարվածներ են հասցվել մեծ քարերով» ,-նշել է հնագետ Ֆիլիպ Լեֆրանկը:













