Անջելինա Ջոլին սկսել է քաշ հավաքել (լուսանկարներ)
Անջելինա Ջոլին փորձում է քաշ հավաքել, որպեսզի փրկի Բրեդ Փիթի հետ ամուսնությունը, գրում է elle.ru-ն։
Վերջին տարվա ընթացքում մամուլում ակտիվորեն քննարկվում էր, թե ինչպես է Ջոլին կորցնում կիլոգրամները։ Իհարկե, նրա խնդիրը շատ է անհանգստացնում Փիթին։ Իրավիճակը հասել է նրան, որ զույգի հարաբերություններում բազմաթիվ խնդիրներ են ծագել։
Դերասանուհին կտրականապես հրաժարվել է փոխել իր սննդակարգը, չնայած որ ամուսինը դեմ էր, իսկ բժիշկները պնդում էին, որ նա կարող է առողջական շատ լուրջ խնդիրներ ունենալ։
«Էնջիի առողջության հարցը այնքան հաճախ է քննարկվում նրանց տանը, որ կարող է ամուսնալուծությամբ ավարտվել։ Սովի մեթոդը, որով նա իրեն տանջում է, կարող է դերասանուհուն հիվանդանոց հասցնել։ Արդյունքում Բրեդը Անջելինայի առաջ հարց է դրել՝ կամ նա վերադառնում է նորմալ քաշի, կամ իրենք բաժանվելու են»,- նշում է աղբյուրը։
Չի հաղորդվում, թե ինչ է նման հարցադրման պատասխանել Ջոլին։ Սակայն վերջին լուսանկարներում շատերը նկատում են, որ դերասանուհին մի քիչ ավելի առողջ տեսք ունի։
Աղբյուրները նաև հաղորդել են, որ դերասանուհին սկսել է տարվել սնվելու այդ մեթոդով այն ժամանակ, երբ ամերիկացի թեթևատլետի մասին ֆիլմ էր նկարահանում։ Վերջինս ճապոնական կոնցլագերի պատանդներից է եղել և ֆիլմն ավելի արժանահավատ դարձնելու համար Ջոլին դերասանների հետ սովվել է։ 












