Աշխարհի խոշորագույն ադամանդը Լոնդոնում աճուրդի կհանվի հունիսի 29-ին

23:52 • 28.06.16

Աշխարհի խոշորագույն ադամանդը, որի չափերը հասնում են թենիսի գնդակի մեծության, վաղը աճուրդի կհանվի Լոնդոնի Sotheby's  աճուրդի տանը: 

Ինչպես ներկայացնում է Euromag-ը՝ Lesedi la Rona («Մեր լույս») անվանումն ստացած թանկարժեք քարը, որը 3 մլրդ տարեկան է, կշռում է 1100 կարատ (220 գրամ): Sotheby's աճուրդի տան ոսկերչական ստորաբաժանման ղեկավար Դևիդ Բենեթի խոսքով` նման որակի և չափսերի քար երբևէ բաց աճուրդի չի ներկայացվել: 

Նախնական տվյալներով` հանքաքարի արժեքը գնահատվում է 70 մլն դոլար: Ավելի վաղ հաղորդվում էր, որ այն կցուցադրվի Լոնդոնում աճուրդի հանվելուց առաջ: