Աշխարհի խոշորագույն ադամանդը չի հաջողվել վաճառել աճուրդում

06:17 • 30.06.16

Աշխարհի ամենախոշոր չմշակված 1109 կատարանոց Lesedi La Rona ադամանդը չի հաջողվել վաճառել  Լոնդոնում կայացած Sotheby's-ի աճուրդի ժամանակ։

Ենթադրվում էր, որ թենիսի գնդակի չափ ունեցող թանկարժեք քարը կարող է վաճառավել մոտավորապես 70 մլն դոլարով, բայց վաճառքը դադարեցվել է այն բանից հետո, երբ դրա արժեքը չի կարողացել հասնել 61 մլն դոլարի։

Նշենք, որ ադամանդը հայտնաբերվել է 2015թ-ի նոյեմբերին Բոթսվանայում, այնպես որ այդ երկրի իշխանությունները պետք է ստանային վաճառված գնի 60%-ը։

Ի սկզբանե քարը մոտ 1500 կարատ է եղել, բայց հետո այն բաժանվել է երկու մասի։