Ավտովթար Գայի պողոտայում. կա տուժած

12:01 • 11.07.16

 

Հուլիսի 11-ին` ժամը 11.12-ին, ահազանգ է ստացվել, որ Երևանի Նոր Նորք վարչական շրջանի Գայի պողոտայում տեղի է ունեցել ՃՏՊ. կա տուժած, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունից։

Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ և հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող կենտրոնի փրկարարական ջոկատը:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն: